Այսօր ՖԻԱՆում սեսիա էր Լանդաուի 100 ամյակի կապակցությամբ, մինչ այդ մտա Կրայնովի մոտ դրա համար մի փոքր ուշացա, Մի տղամարդ հետս սկսեց զրուցել բողոքելով որ Կոգանը գովազդում է ինչոր «Դա**ոֆֆ» անունով ամերիկաբնակ ռուս կնոջ, իբրեւ իրենց մի ամսվա արածը իր լափթոփի վրա առանց խնդիր նկարվում է: Կարծեմ մեր այդ ընկերոջը տեսել եմ ԼՊ-յում: Հետո սկսեց իրեն գովել, պարզվում է ինքը «մեր» «խոնարհ» «ծառան» է:
Կոգանը հետաքրքիր տղա էր, բայց կարծես մի քիչ так-сказать ուրախ էր так-сказать ինքն իր հասկացածից так-сказать:
Պիտաեւսկին շատ ավելի կոռեկտ թվաց հաճելի էր իրեն լսել, հետո Տիգրանը զանգեց, МГУի համար պրեզենտացիայի մանրամասնելու վրա 34 րոպե խոսացինք սեսիան ավարտվեց կարծեմ, կամ ել ուղակի տրամադրությունս ընկավ գնացի մետրո:
Հա, այդ ընթացքում Վիզգինին տեսա, փիլոիս դասախոսն է, ասեց որ ռեֆերատը նորմալ է բայց լավացնելու կոնկրետ առաջարկներ արեց, նախաբանի վերջաբանի եւ հղումների վերաբերյալ, շատ հաճելի էր, փաստորեն ոչմիայն ուշադիր անում են իրենց գործը այլեւ կոնկրետ կապում են դա մարդկանց հետ և մոտենում են անհատապես:
Հետո գնացի Կիեւսկիյ կայարան Մենուայի տոմսը հանձնեցի, սառսափելի տեսարան էր, բառադիանոցի գագաթնակետ: Երկար պտտվեցի շուրջը: «Պայթած» էի մի տեսակ, չգիտեմ ինչու, երեւի քնության համար շատ բան կա անելու, եւ ընդհանրապես, լիքը գործ կանգնած է: Ու իմ ուզածով չի գնում: համել երեւի քիչ էի քնել :) Վերջերս առաջացած բոլոր թույլ կետերը սկսեցին ոռնալ, մատս ոտերս ատամներս, հոգիս էլ որ չոռնար չէր լինի:
Դատարկվել էի:
Ձյունն ել, Վահրամի ասած - ինատու, սաղ մոսկվան սարքել էր ցեխի կտոր :)
Քարշ եկա տուն, քնեցի, լուրերը նայեցի, հիմա մի քիչ փիլոն նայեմ, լողանամ ու էլի քնեմ, վաղը շարունակությունն է սեսիայի.
Հ.Գ. Պարզվում է Իլհամը երեկոյան որոշում է ստորագրել Լանդաուի 100 նշելու վերաբերյալ, երեւի այսօր ինչոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ՌԴ ԳԱԱյում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

3 комментария:
Thanks for your posting and have a good day
Thanks for your posting and have a good day
Hello! I am a reader from the Philippines. I found your site very interesting. It is worth the visit.
Отправить комментарий